Վերջին տվյալներով երկու երկրաշարժերի զոհերի թիվը կազմում է 8 485 մարդ, տուժել է ավելի քան 101 000-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի ու հետցնցումներից հետո Նեպալի բնակչությանն օգնելու համար անհրաժեշտ է շտապ հավաքագրել 423 մլն դոլար: Այժմ հավաքվել է դրա ընդամենը 14 տոկոսը:
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած հզոր երկրաշարժին հաջորդած հետցնցումներից ամենաավերիչը գրանցվել էր մայիսի 12-ին: Վերջին տվյալներով՝ երկու երկրաշարժերի զոհերի թիվը կազմում է 8 485 մարդ, տուժել է ավելի քան 101 000-ը:
Ի դեպ, հայտնաբերվել են նաեւ մի քանի օր առաջ Նեպալի երկնքում անհետացած ամերիկյան ռազմական ուղղաթիռի բեկորները և անձնակազմի ութ անդամների մարմինները: