Մայիսի 16-ին՝ ժամը 18:00-24:00-ն և մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ն Հայաստանի և Արցախի 111 թանգարանի դռները անվճար բաց կլինեն մշակութասեր հասարակության համար:
Մայիսի 16-ին՝ ժամը 18:00-24:00-ն և մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ն Հայաստանի և Արցախի 111 թանգարանի դռները անվճար բաց կլինեն մշակութասեր հասարակության համար:
«Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օր միջոցառումների կարգախոսն է «Թանգարաններ. հիշողության վկաներ»: Մենք առանձնացրել ենք Երևանում, ՀՀ մարզերում եւ Արցախում գործող թանգարանների ամենահետաքրքիր միջոցառումները, որոնք բաց թողնելն աններելի է:
Ի թիվս մշտական ցուցադրություններին, այս տարի աչքի են ընկնում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Ամբողջական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում` www.mincult.am: