1864-ին որոշվում է տարածքը դարձնել ազարտային խաղերի գոտի, ինչին տեղի բնակիչները դեմ էին:
1829-ին Լոս Անջելես մեկնող առեւտրային քարավանը ճանապարհից շեղվեց: Ամռան տապը սկսեց խեղդել մարդկանց, ջուր խմելու անհագ ցանկություն ունեին: Մի քանի կամավոր գնացին ջրի աղբյուր գտնելու: Նրանց հայտնաբերած օազիսը շուտով հայտնի դարձավ, Լաս Վեգասի բնակչությունը սկսեց շատանալ:
1864-ին որոշվեց տարածքը դարձնել ազարտային խաղերի գոտի, ինչին տեղի բնակիչները դեմ էին: Սակայն 1869-ին ընդունվեց օրենք, որով մոլախաղերը ազատ գործելու իրավունք ստացան: Խաղերն էլ ավելի մեծ թափ ստացան 1930-ականներին: Առաջ եկան բուքմեյքերական կենտրոններ:
Լաս Վեգասում 1940-ին կար 16 000 բնակչություն: Մեկ տարի անց արդեն թիվը կրկնապատկվել էր:
Մանրամասները` տեսանյութում