Նախագահն այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ընկերության ջերմատնային համալիր:
Նախագահ Սարգսյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Նախագահն այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ընկերության ջերմատնային համալիր:
Նախագահը ծանոթացել է վերջին շրջանում արտադրական ծավալներին, ներդրումային, աշխատատեղերի ստեղծման ծրագրերին, ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին: Նույն համայնքում գտնվող «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերությունում Նախագահը ներկա է գտնվել ջերմոցային տնտեսության բացման արարողությանը:
Մանրամասները` տեսանյութում