«Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Մայիսի 15-ին Genealogy խումբը ներկայացավ «Մենք ենք, մեր սարերը» երգի նոր կատարմամբ: Խմբի բոլոր անդամները երգում են հայերեն` բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: