Փակման արարողությանը ելույթ է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 9-րդ համաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի փակման պաշտոնական արարողությունը։ Մինչ այդ ընդունվել է Բոլոնիայի քարտուղարության 4-րդ ֆորումի hռչակագիրը:
Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանից փոխանցվել է հաջորդ հյուրընկալ երկրին՝ Ֆրանսիային։ Փակման արարողությանը ելույթ է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Այնուհետեւ մարզահամերգային համալիրում կայացել է Բոլոնիայի գործընթացին անդամակցած երկրների կրթության նախարարների ամփոփիչ ասուլիսը։
Մանրամասները` տեսանյութում