Ի սկզբանե Չեպմենը Բիթլզ խմբի երկրպագու էր, բայց հետագայում կրոնական խմբավորման մոլեռանդ անդամ դարձավ և գլուխ թեքեց սիրելի խմբից:
Այս լուսանկարը հավերժացել է 1980-ի դեկտեմբերի 8-ին: Ակնթարթում լեգենդար «Բիթլզ» խմբի հիմնադիրներից Ջոն Լենոնն է: Լուսանկարում նա ստորագրություն է տալիս Մարկ Դեյվիդ Չեպմենին, մարդու, ով այդ ստորագրությունը ստանալուց 6 ժամ անց սպանեց իրեն:
Ի սկզբանե Չեպմենը «Բիթլզ»խմբի երկրպագու էր, բայց հետագայում կրոնական խմբավորման մոլեռանդ անդամ դարձավ և գլուխ թեքեց սիրելի խմբից: Նրան շատ էր բարկացրել Լենոնի այն արտահայտությունը, թե «Բիթլզը» Հիսուսից ավելի հայտնի է դարձել:
Երբ 1980-ի դեկտեմբերի 8-ին Լենոնը դուրս եկավ տնից ձայնագրման ստուդիա գնալու համար, Չեպմենը կանգնեցրեց նրան և խնդրեց ստորագրություն տալ: Ոչինչ չկասկածելով երաժիշտը ստորագրեց: Մի քանի ժամ հետո, երբ Լենոնը ձայնագրման ստուդիայից վերադառնում էր տուն, Չեպմենը տեսավ նրան և բղավեց. «Հեյ, միստր Լենոն», այնուհետեւ հինգ անգամ կրակեց նրա վրա: Գնդակներից չորսը հասան իրենց նպատակին և մահացու վիրավորեցին երաժշտին: Սպանությունից հետո Չեպմենը դեպքի վայրից փախուստի չդիմե: Երբ ոստիկանները եկան, նա ասֆալտին նստած գիրք էր կարդում:
Մանրամասները` տեսանյութում