Մարիան խոստացել է այնպիսի շոու ցույց տալ, որ Եվրոպան երկար խոսի իր և Իսլանդիայի մասին:
Թատերական բեմից` ուղիղ եվրատեսիլյան հարթակ: Այսպիսի շրջադարձ Մարիա Օլաֆսն իր կարիերայում չէր սպասում: Իսլանդիայի հյուսիսում գտնվող փոքրիկ գյուղում ծնված աղջիկն արդեն մեծ երջանկություն էր համարում, որ մայրաքաղաքում իրեն նկատել են և մայրաքաղաքի թատրոններում թեկուզ էպիզոդիկ, բայց դերեր են տալիս:
Մարիան մյուզիքլներում ցույց տվեց, որ երգել գիտի: Stop Wait Go պրոդյուսերական կենտրոնը Unbroken երգը գրելուց հետո հենց Մարիային առաջարկեց այն կատարել` վստահ լինելով, որ երգը հենց նրա համար է: Այն ժամանակ Եվրատեսիլի մասին խոսք էլ չկար: Նրանք Մարիային առաջարկեցին մասնակցել իսլանդական Սոնգվաքեփնին մրցույթին` առանց պատկերացնելու, որ տեղի հաղթանակն անփորձ երգչուհուն կարող է եվրատեսիլյան ուղեգիր տալ:
Մարիան խոստացել է այնպիսի շոու ցույց տալ, որ Եվրոպան երկար խոսի իր և Իսլանդիայի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում