Ջավախքի երիտասարդների այցը հագեցած է եղել մարզական հանդիպումներով:
Ջավախքի կապերը Հայաստանի Հանրապետության հետ ամրապնդվում են նաեւ երիտասարդական նախաձեռնություններով: Օրերս ջավախահայ երիտասարդները հյուրընկալվել էին Շիրակի մարզում:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Սամցքե-Ջավախքի եւ Ծալկայի շրջանի հայկական բնակավայրերի տասնյակ երիտասարդների առաջին կանգառը Գյումրիի նորակառույց ֆուտբոլի ակադեմիայում էր, այնուհետեւ՝ ուխտագնացություն դեպի 10-13-րդ դարերում կառուցված Մարմաշենի վանական համալիր: Ջավախքի երիտասարդների այցը հագեցած է եղել նաեւ մարզական հանդիպումներով:
Մանրամասները՝ տեսանյութում