Մայիսի 13-ին տեղի ունեցած նոր ուժեղ երկրաշարժից հետո վերսկսվել են փրկարար աշխատանքները Նեպալում:
Մայիսի 12-ին տեղի ունեցած նոր ուժեղ երկրաշարժից հետո վերսկսվել են փրկարար աշխատանքները Նեպալում:
7.3 մագնիտուդ ուժգնությամբ հարվածից զոհվածների թիվն արդեն հասել է 65-ի, տուժածներինը՝ մոտենում է 2 000-ի: Երկյուղ կա, որ արդեն մի քանի օր շարունակվող հետցնցումներից խարխլված շենքերը եւս կփլվեն, ինչը կարող է նոր զոհեր ու ավերածություններ պատճառել: Զոհեր կան նաև հարեւան Հնդկաստանում եւ Չինաստանում՝ 20 մարդ:
Պենտագոնը հաստատել է, որ Նեպալում անհետացել է երկրաշարժի հետեւանքները վերացնելու աշխատանքին մասնակցող ամերիկյան ռազմական ուղղաթիռը, որի մեջ եղել է 6 ամերիկացի եւ 2 նեպալցի: Հազարավոր նեպալցիներ, որոնք ապրիլի 25-ի ավերիչ երկրաշարժից հետո դեռ տուն չեն վերադարձել, անցած գիշեր նույնպես անցկացրել են բաց երկնքի տակ: Առաջին՝ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը խլել էր ավելի քան 8 հազար մարդու կյանք: