Այս տարվա ամենաերկար տոլման որոշվելու է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի տարածքում:
Այս տարվա ամենաերկար տոլման որոշվելու է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի տարածքում: Մայիսի 16-ին անցկացվելիք «Ուդուլի» տոլմայի փառատոնի ընթացքում մասնակիցները մրցելու են «Լավագույն համ», «Լավագույն մտահղացում», «Լավագույն ձեւավորում» անվանակարգերում: Մուսա լեռան հերոսամարտի հարյուրամյակի տարում տոլմայի փառատոնը կուղեկցվի նաեւ մուսալեռցիների ազգագրությանը նվիրված ցուցադրություններով:
Տոլմայի, ինչպես նաեւ խորովածի, գինու, «Հացը լեռներում», «Սյունյաց ավանդույթներ» եւ նման մյուս փառատոները Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ, լավ միջոց են Հայաստանը, հայկական զբոսաշրջային գրավչությունը միջազգային շուկայում ներկայացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում