Շենքը 3 կողմից շրջապատված է ջրով, իսկ տանիքը նախագծված է հսկայական առագաստի նման։
Սիդնեյի օպերային թատրոնը Genealogy խմբի անդամ Մերի-Ջին Օ՛Դոհերթիի ամենասիրելի վայրն է: Ով՝ ով, նա լավ գիտի` Ավստրալիայի ամենախոսող կոթողը հենց սա է: Մերի-Ջինն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել Սիդնեի օպերային թատրոն մտնել ոչ միայն հանդիսատես, այլեւ արտիստ։
Օպերային թատրոնը կառուցելու նպատակով 1950-ականներին հայտարարված միջազգային մրցույթում հաղթել է դանիացի ճարտարապետ Յորն Ուդզոնը: Հենց նրա մտքի թռիչքն էլ ճանաչվեց ամենահամարձակ նախագիծը։
Շենքը 3 կողմից շրջապատված է ջրով, իսկ տանիքը նախագծված է հսկայական առագաստի նման։ Կոթողն ունի 4 հիմնական դալիճ՝ ամենամեծը համերգային սրահն է, որտեղ տեղավորվում են ավելի քան 2 600 մարդ, օպերային սրահ՝ 1 500 մարդ, իսկ մյուս երկու սրահները տրամադրված է պարային եւ դրամատիկական նեկայացումների համար։ Կառույցի երկարությունը 180 մ է, իսկ լայնությունը՝ 120 մետր։
Սիդնեյի Օպերային թատրոնի պաշտոնական բացումն իրականացրել է Ելիզավետա 2-րդը։ Օպերային Թատրոնի բացման առաջին երկու տարում այցելել է ավելի քան 36 մլն մարդ, երկու անգամ ավելի, քան Ավստրալիայի բնակչությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում