Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Հայաստանից ժամանած արտիստներ:
Լոս Անջելեսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում հիշել են ավագ ու կրտսեր սերնդի հայ մարտիկներին: Շուշիի հերոսամարտի մասնակիցները եւ Երկրորդ աշխարհամարտի վետերանները ամերիկահայ համայնքի հետ միասին նշել են մայիսյան եռատոնը: Ներկաներին շնորհավորել է Լոս Անջելեսի մարզի կառավարիչը: Նա Հայաստանի գլխավոր հյուպատոսին է հանձնել կառավարիչների խորհրդի հինգ անդամների ստորագրությունը կրող հռչակագիր՝ իբրեւ երախտագիտություն արդյունավետ գործակցության համար:
70 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմից հաղթանակով տուն դարձած հերոսները չէին էլ կարող պատկերացնել, որ մի քանի տասնամյակ հետո հայի բազկի զորությունը, ռազմական գործի վարպետությունն ու անվեհերությունը կրկին մեր ժողովրդին անհրաժեշտ են լինելու հայրենիքն ու ինքնությունը պաշտպանելու ու մայիսյան եռատոնը կերտելու համար:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Հայաստանից ժամանած արտիստներ:
Մանրամասները` տեսանյութում