Electro Velvet բենդի մասնակիցներ Ալեքս Լարկը եւ Բիանկա Նիկոլասը դեռ մանկուց են հետեւել եվրատեսիլյան շոուներին:
Electro Velvet բենդի մասնակիցներ Ալեքս Լարկը եւ Բիանկա Նիկոլասը դեռ մանկուց են հետեւել եվրատեսիլյան շոուներին:
Այս տարի Միացյալ Թագավորությունը որոշել է ներկայացնել վինտաժային երաժշտություն: Մասնակիցներն էլ, երգն էլ, շոուն էլ ընտրել են նույն ոճով: Electro Velvet զույգը հատուկ Եվրատեսիլի համար է կազմավորվել:
Ալեքս Լարկը դպրոցում ուսուցիչ է, իսկ դասերի ավարտից հետո՝ The Rolling Clones բենդի մենակատար: Բիանկա Նիկոլասն արքայազն Ուիլյամի եւ Քեմբրիջի դքսուհի Քեյթի սիրելի երգչուհիներից է: Նա մասնակցել է «Բրիտանիայի ձայնը» նախագծին: Կույր լսումներին նրա կատարումը հիթ էր դարձել: Բիանկան եւ Ալեքսը շատ տարբեր են, հենց սա էլ, ըստ եվրատեսիլյան կազմակերպիչների, նրանց դուետի յուրահատկությունն է: