Լրանում է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 21-րդ տարին:
Լրանում է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 21-րդ տարին: 1994-ի մայիսի 5-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ղրղզստանի եւ ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։
Այն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։ Չնայած զինադադարի համաձայնագրին՝ բոլոր այս տարիներին ադրեբեջանական կողմը պարբերաբար խախտում է այն:
Պաշտպանության բանակի հրամանատարը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հստակ ուղերձ է հղել արկածախնդիրներին: Նոր պատերազմի դեպքում Ադրբեջանին դարձյալ հրադադար է պարտադրվելու, բայց այս անգամ շատ ավելի ցավոտ հետեւանքներով:
Մանրամասները՝ տեսանյութում