Եվրատեսիլին Ֆրանսիան կներկայացնի Լիսա Անգելը:
Եվրատեսիլին Ֆրանսիան կներկայացնի Լիսա Անգելը: Նրա երգը հույսի, խաղաղության, քաջության և համերաշխության մասին է:
Երգչուհու համար եվրատեսիլյան հրավերն անակնկալ էր: Նա միշտ էլ երազել է մեգա աստղ դառնալու մասին, բայց բավարարվել է փոքրիկ կաբարեներում և համերգասրահներում ունեցած ելույթներով: Լիսան 11 տարեկան էր, երբ ընտանիքի առաջ կատարում էր 1977-ին Եվրատեսիլին Ֆրանսիայի ներկայացրած L’oiseau Et L’Enfant երգը, այն ժամանակ նա նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ մի օր ինքն էլ երաժշտական մեծ տոնի մասն է կազմելու:
Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որ Եվրատեսիլին մասնակցում է հիմնադրման օրից: Մասնակցությունից հրաժարվել է 1974-ին, որովհետև հենց մրցույթից օրեր առաջ մահացավ նախագահ Ջորջ Պամպիդուն: