Վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Երկու պետությունների հարաբերությունները սրվեցին Ուկրաինայի իրադրության պատճառով:
Ռուս-ամերիկյան բանակցություններն ընթանում են Սոչիում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Քերին ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշակոթողին: «Ռոդինա» հյուրանոցում փակ դռների ետեւում կայացել է երկկողմ բանակցությունը: Երկու դիվանագետների հանդիպումից հետո Քերիին ընդունել է Նախագահ Վլադիմիր Պուտինը: Կողմերն այն տեսակետն են հայտնել, որ երկխոսության միջոցով կարելի է լուծել վիճելի հարցերը: