Առաջին ամերիկյան քաղաքական կրծքանշաններն ի հայտ են եկել Ջորջ Վաշինգտոնի նախագահության տարիներին:
Մեր օրերում ընտրությունների նախընտրական փուլում ոչ ոքի չես զարմացնի այս կամ այն թեկնածուի լուսանկարով կամ քաղաքական կարգախոսներով զարդարված բուկլետներով եւ պաստառներով:
Բայց նախկինում այդ ամենը շատ քիչ էր հանդիպում: Ամեն ինչ սկսվեց ժապավեններից եւ կրծքանշաններից: Առաջին ամերիկյան քաղաքական կրծքանշաններն ի հայտ են եկել Ջորջ Վաշինգտոնի նախագահության տարիներին, դրանք սովորական կոճակի տեսք ունեին: Հիմնականում պատրաստվում էին թիթեղից, իսկ դրանց վրա կամ թեկնածուի անունն էր, կամ կարգախոսը: Հետագայում նախընտրական քարոզչության այս ձեւը զարգացավ եւ տարբեր միջոցներ սկսեցին կիրառվել:
Առաջինը Դուայտ Էյզենհաուերի թիմն էր, որ 1952-ին որոշեց մի ամբողջ քաղաքական նորաձեւություն ստեղծել: Գլխարկներ, զուգագուլպաներ, զգեստներ, որոնց կրողները հանրությանը անընդհատ հիշեցնում էին նախագահի տվյալ թեկնածուի մասին։ Լուսանկարիչ Նին Լին ֆիքսել է նախընտրական նորաձեւությունը Life ամսագրի համար:
Նախընտրական կրծքանշանին հավերժացած ամենակարճ նշանաբանի ռեկորդակիր է, իհարկե, Բարաք Օբաման: Նրա 2008-ին նախընտրական կրծքանշանի վրա ընդամենը մի տառ էր՝ Օ, որը շրջապատված էր ծագող արեւի ճառագայթներով:
Մանրամասները՝ տեսանյութում