Կիեւը երկրի հարավ-արեւելքում ընթացող պատերազմի վնասները գնահատել է 350 մլրդ դոլար:
Կիեւը երկրի հարավ-արեւելքում ընթացող պատերազմի վնասները գնահատել է 350 մլրդ դոլար եւ պատրաստվում է Մոսկվայից փոխհատուցում պահանջել:
Ըստ Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսանդր Բորովիկի՝ Դոնբասի վերականգնման համար պետք է վճարի հենց Ռուսաստանը, ինչպես Քուվեյթն էր պահանջում Իրաքից փոխհատուցել իր վնասները 1991-ի պատերազմից հետո: Ի դեպ, օրերս ՄԱԿ-ը հրապարակել է ուկրաինական ճգնաժամի շուրջ հերթական զեկույցը: Ըստ դրա՝ 2014-ի ապրիլից ի վեր Դոնբասում զոհվել է ավելի քան 6 200, վիրավորվել՝ 15 600 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ զոհերի եւ վիրավորների թվերը զգալիորեն մեծ են նշվածներից: