Մրցանակակիրների թվում են եղել ԱՄՆ-ի Նախագահ Վիլսոնի եւ դեսպան Մորգենթաուի ժառանգները:
Վաշինգտոնի ամենամեծ սրահը մայիսի 10-ին անկարող էր տեղավորել մրցանակների հանձնման արարողությանը ներկա գտնվելու բոլոր ցանկացողներին:
Որպես երախտիքի նշան՝ ամերիկահայերը մրցանակներ են փոխանցել բոլոր անձանց կամ նրանց ժառանգներին, ինչպես նաեւ այն հաստատություններին, որոնք Ցեղասպանության տարիներին եւ հետագայում օգնել են հայ ժողովրդին: «Ռոնալդ Ռեյգան» նախագահական հիմնադրամի ղեկավարը պարգեւատրվել է Ռեյգանի կողմից Հայոց Ցեղասպանության պատմական փաստը հստակ ճանաչելու համար:
Մրցանակակիրների թվում են եղել ԱՄՆ-ի Նախագահ Վիլսոնի եւ դեսպան Մորգենթաուի ժառանգները: Կազմակերպիչները վերջում երախտագիտություն են հայտնել այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում