Երեւանում անցկացվելու է Բոլոնիայի նախարարական համաժողովը։
Այս շաբաթ Հայաստանում են հավաքվելու Եվրոպայի երկրների կրթական ոլորտի պատասխանատուներն ու հեղինակավոր կրթական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Երեւանում անցկացվելու է Բոլոնիայի նախարարական համաժողովն ու Բոլոնիայի քաղաքականության ֆորումը: Հավաքին հրավիրված են նաեւ եվրոպական բարձրագույն կրթական տարածքին հարեւան երկրները: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս համաժողովը որակել է չափազանց կարեւոր իրադարձություն: Համաժողովը կընդունի հռչակագիր, որը կսահմանի եվրոպական կրթության հետագա զարգացման ուղենիշերը:
Մանրամասները՝ տեսանյութում