60 ժամ պայքարելուց հետո աղջիկը մահացավ:
1985-ի նոյեմբերի 13-ին Կոլումբիայում ժայթքեց Նեւադա դել Ռուիզ հրաբուխը: Զոհերի թվով այն չորրորդ տեղն է զբաղեցնում հայտնի հրաբխային ժայթքումների շարքում:
Այն այդքան էլ ուժեղ չէր, սակայն տաք լավայի արտահոսքի պատճառով հալվել էին լեռան գագաթի սառույցները: Ջուրը, հոսելով ներքեւ, բազմաթիվ փլուզումների պատճառ էր դարձել:
Աղետը խլեց 25 000 մարդու կյանք: Լուսանկարն այդ ողբերգական դեպքն արտացոլող ամենահայտնի ակնթարթն է: Աղջնակը բետոնե սալերի արանքում էր մնացել: Փրկարարների բոլոր ջանքերն ապարդյուն էին, 60 ժամ պայքարելուց հետո աղջիկը մահացավ:
Մանրամասները՝ տեսանյութում