Anti Social Media բենդն ընդամենը 3 ամսվա պատմություն ունի:
Anti Social Media բենդն ընդամենը 3 ամսվա պատմություն ունի: Տղաները միավորվեցին դանիական Dansk Melodi Grand Prix մրցույթից առաջ, որպեսզի լսարան հավաքեն: Նրանց հաջողվեց: Առաջին համատեղ կատարումը Youtube-ում ունեցավ ավելի քան 2 մլն դիտում:
Ոգեշնչված The Beatles խմբի երաժշտությամբ՝ նրանք կատարում են 60-ականների եւ ժամանակակից փոփ-ռոք մեղեդիներ: Երիտասարդ բենդի համար «Եվրատեսիլը» կանաչ լույս է դեպի համաշխարհային բեմ: