Մեր նախնիների թողած ձեռագիր մատյանները հաճախ են հայտնվել օտար նվաճողների մոլեգնության թիրախում:
Մատենադարանի ձեռագրապահոցի հայ մանրանկարչության եւ մատենական արվեստի գլուխգործոցները մի փոքր մասն են այն ժառանգության, որը հայ ժողովուրդը թողել է պատմության ընթացքում:
Մեր նախնիների թողած ձեռագիր մատյանները հաճախ են հայտնվել օտար նվաճողների մոլեգնության թիրախում, սակայն 20-րդ դարասկզբին դրանց ոչնչացումը մտածված եւ նախօրոք ծրագրված էր: Հայ ժողովրդի բնաջնջմանը զուգահեռ, ըստ այդ հրեշավոր ծրագրի, անհրաժեշտ էր ոչնչացնել նաեւ նրա ստեղծած ազգային ու հոգեւոր արժեքները:
Մանրամասները՝ տեսանյութում