Նորից հանդիպեցին ու այսօր արդեն փորձում են լրացնել 70 տարվա բացը:
Ռեպորտաժը 18 տարեկանում ռազմի դաշտ մեկնած Եպրաքսիա Միքայելյանի մասին պետք է լիներ: 92-ամյա կինը միայնակ է ապրում: Բայց նրա տանը նկարահանող խմբին դիմավորեց պատերազմի մեկ այլ վետերան Խաչիկ Գեւորգյանը: Ու ստացվեց ուրիշ պատմություն:
Պատերազմի տարիներին վիրավոր կապիտանին հենց Եպրաքսիան փրկեց, հետո ապաքինումը շարունակեց Ուկրաինայի հոսպիտալներից մեկում: Պատերազմն ավարտվեց, իրար չէին տեսել 70 տարի:
Երկրորդ ճակատագրական հանդիպումը պատերազմից յոթ տասնամյակ տարի անց էր՝ Արզնիի առողջարանում: Նորից հանդիպեցին ու այսօր արդեն փորձում են լրացնել 70 տարվա բացը:
Մանրամասները՝ տեսանյութում