Նախատեսվում է ձևավորել Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անցկացվելու են ամեն տարի:
Նախագահ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում մայիսի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ երկրի առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին ստորագրեցին Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը։
Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, ըստ փաստաթղթի, հավաստում են իրենց մտադրությունը ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, առեւտրի խրախուսման համար։ Նախատեսվում է ձեւավորել Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անցկացվելու են ամեն տարի:
Մանրամասները՝ տեսանյութում