Կառույցը հիմնադրվել է 1156-ին՝ իշխան Յուրի Դոլգորուկովի հրամանով:
Կրեմլը Եվրոպայի ամենախոշոր կոթողներից մեկն է: Այն Մոսկվա գետի ձախ ափին է: Կրեմլը կառուցվել է ավելի շուտ, քան մեզ են հասել Մոսկվայի մասին հիշատակություններ։ Կառույցը հիմնադրվել է 1156-ին՝ իշխան Յուրի Դոլգորուկովի հրամանով: Առաջին Կրեմլն ունեցել է 4 հա մակերես եւ կաղնու փայտից հզոր պարիսպներ: Կրեմլի ներկայից պարսպապատը կառուցվել է 14-րդ դարում՝ իտալացի եւ ռուս ճարտարապետների համատեղ աշխատանքի շնորհիվ։
Պատի երկայնքով տեղադրված են 20 աշտարակ եւ 4 դարպաս: Կրեմլի աշտարակի վրա տեղադրված ժամացույցը անգլիացի ժամագործ Գարովեի ձեռքի գործն է, որը տեղադրվել է 1625-ին։
Մանրամասները՝ տեսանյութում