Ակցիան սկսվեց Լենինգրադի հերոս-պաշտպանների հուշահամալիրի մոտ: Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին նաեւ Պետերբուրգի հարեւան Կիրովսկում տեղադրած երկու հուշարձանների մոտ:
Սանկտ Պետերբուրգում մի խումբ հայ երիտասարդներ յուրահատուկ ֆլեշմոբով հարգանքի տուրք են մատուցել Մեծ Հայրենականի մասնակիցներին:
Ակցիան սկսվեց Լենինգրադի հերոս-պաշտպանների հուշահամալիրի մոտ: Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին նաեւ Պետերբուրգի հարեւան Կիրովսկում տեղադրած երկու հուշարձանների մոտ: Մեկը պատերազմի տարիներին քանդված Պետրոս Մեծի վերականգնված հուշարձանն էր, մյուսը՝ Լենինգրադի համար ամենաթեժ մարտերի վայրում՝ «Նեւսկի պիտաչոկ» հուշահամալիրում տեղադրված խաչքարը:
Ակցիայի մասնակիցներին աջակցելու էին եկել նաեւ վետերաններ եւ շրջափակված Լենինգրադի բնակիչներ:
Մանրամասները՝ տեսանյութում