Մայիսյան եռատոնն ամենաթանկ ու նվիրական տոնն է Արցախի համար:
Մայիսյան եռատոնն ամենաթանկ ու նվիրական տոնն է Արցախի համար: Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 70-րդ եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի, ինչպես նաեւ Պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ Արցախում տոնական միջոցառումներ են կազմակերպվել:
Հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունները ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ առաջնորդել են երթը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր:
Պաշտոնական պատվիրակությունները ծաղկեպսակ ու ծաղիկներ են տեղադրել Մեծ Հայրենականում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետեւ ընդունել պատվո զորաշարժը:
Մանրամասները՝ տեսանյութում