Սա այն եզակի օրերից է, երբ մարզի ղեկավար Աշոտ Ղահրամանյանն իր գեներալական համազգեստն է հագնում:
Արմավիրում նշել են Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 70 եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերը: Ինչպես 70 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ եւ ռուս զինվորներն ու սպաները կողք-կողքի էին:
Սա այն եզակի օրերից է, երբ մարզի ղեկավար Աշոտ Ղահրամանյանն իր գեներալական համազգեստն է հագնում ռազմական կենսագրություն ունեցողների հետ հավասարը հավասարին շփվելու համար:
Հերոսական երկու պատերազմներում կռվածներին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերից հետո վարչապետի անունից` հոբելյանական մեդալներ, իսկ մարզի ղեկավարության կողմից դրամական պարգեւներ հանձնվեցին Հայրենականի վետերաններին:
Մանրամասները՝ տեսանյութում