Այս իրադարձությունը հիմք հանդիսացավ ստեղծելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
1859-ի հունիսի 24-ին Իտալիայի հյուսիսի Սոլֆերինո քաղաքի շրջակայքում ավստրիական եւ ֆրանսիական զորքերը ճակատամարտում էին։ Օրվա ավարտին սպանված եւ վիրավոր 40 000 զինվոր անօգնական ընկած էին ռազմի դաշտում։
Բժշկական ծառայություններն անկարող էին հոգ տանել բոլորի համար: Այդ երեկո Անրի Դյունան անունով մեկն անցնում էր քաղաքի մոտակայքով։ Տեսարանը ցնցեց Դյունանին, նա կոչ արեց տեղի բնակչությանը վիրավորներին խնամելու հարցում օգնել իրեն:
Վերադառնալով Շվեյցարիա՝ Դյունանը հրապարակեց «Հուշեր Սոլֆերինոյի մասին» գիրքը, որը սահմանում էր մարդասիրական իրավունքի առաջին հիմնարար սկզբունքները: Հենց այս իրադարձությունը հիմք հանդիսացավ ստեղծելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
Մանրամասները՝ տեսանյութում