Վարպետը բանջարեղենի խանութում տեսավ կապուտաչյա Ժենյային ու առաջարկեց բնորդ դառնալ նոր քանդակի՝ Մայր Հայաստանի համար:
Խորհրդային Երեւանի բնակչուհի 17-ամյա Ժենյա Մուրադյանը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր բնորդ կդառնա մայրաքաղաքի խորհրդանիշերից մեկի համար:
Քանդակագործ Արա Հարությունյանին հանձնարարված էր նոր արձան կանգնեցնել քաղաքի բարձունքում: Մինչ այդ պատվանդանին կանգնած էր Իոսիֆ Ստալինը: Վարպետը բանջարեղենի խանութում տեսավ կապուտաչյա Ժենյային ու առաջարկեց բնորդ դառնալ նոր քանդակի՝ Մայր Հայաստանի համար:
Մանրամասները՝ տեսանյութում