Շուշիի ազատագրումն Արցախյան ազատամարտում հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր:
Շուշիի ազատագրումն Արցախյան ազատամարտում հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր: 1992-ի մարտ-ապրիլին հետախուզական խմբերի ջանքերով ճշգրտվեցին հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները:
Ինքնապաշտպանական ուժերի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական եւ 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցան հարձակման: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի եւ մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 9-ին քաղաքն ամբողջությամբ ազատ էր:
Հաղթանակի մասին պատմող լուսանկարները բազմաթիվ են: Դրանք փաստում են այդ օրերին հայ ժողովրդի հավաքական կամքի ուժի, արիության ու ռազմավարական հատուկ հմտություններին տիրապետելու մասին:
Մանրամասները՝ տեսանյութում