Երկրորդ աշխարհամարտին հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը կերտելու գործում:
Երկրորդ աշխարհամարտին հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը կերտելու գործում: Սերգեյ Գրիգորյանն ընկերների հետ ամեն օր Էջմիածնի վետերանների խորհրդում է լինում: Այն դարձել է պատերազմով անցած վետերանների հավաքատեղին, շախմատ ու նարդի են խաղում` վերհիշում ծանր օրերն ու հաղթանակած մարտերի պատմությունները:
Խորհրդում հատուկ վերաբերմունք ունեն ամենատարեցի՝ 91-ամյա Սարիբեկ Պողոսյանի նկատմամբ: 18 տարեկան էր, երբ մեկնեց ռազմաճակատ: Ռոստովից մինչեւ Բեռլին ոտքով է անցել ու տեղաշարժվելու լուրջ խնդիրներ ձեռք բերել: Այնուամենայնիվ, դժվարությունները հաղթահարում եւ ամեն օր այցելում է ընկերներին: Գալիս է, երկար կանգնում զինակից ընկերների հուշատախտակի մոտ, փնտրում եւ հարազատ դեմքեր գտնելուց հետո, մտովի վերապրում անցած օրերը:
\Մանրամասները` տեսանյութում