Կառավարության ղեկավարը նշեց` ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարշահումների, քան իրականացրած աշխատանքների մասին:
Բացելով նիստը` վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկու կարեւոր հարցի: Առաջինը վերաբերում էր ծրագրերի իրականացման գրասենյակների աշխատանքին: Կառավարության ղեկավարը նշեց` ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարշահումների, քան իրականացրած աշխատանքների մասին:
Երկրի վարկային գումարները ծախսող այդ կառույցների տնօրեններին էլ է զգուշացրել՝ կազատի աշխատանքից: Վարչապետի մյուս դիտարկումը Հալեպի` պարբերաբար հրթիռակոծվող Սուլեյմանիե հայաշատ թաղամասում մնացած երեխաներին հայրենիք տեղափոխելուն ու այստեղ ապաստան տալուն էր վերաբերում:
Սիրիահայերի համաձայնության դեպքում գործադիրը համապատասխան քայլեր կձեռնարկի: Մեկ այլ որոշմամբ Կառավարությունը կփոխհատուցի Հայրենական պատերազմի հաշմանդամ-մասնակիցների` ԱՊՀ տարածքում կես գնով ինքնաթիռ նստելու ծախսը:
Մանրամասները` տեսանյութում