Հոդվածի հեղինակը հիշեցրել է նաեւ Հռոմի Պապի անցկացրած պատմական պատարագն ու դրան ի պատասխան Էրդողանի կոպիտ հայտարարությունը:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման շարունակում է մնալ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս օրերին հատկապես շեշտադրված են փաստավավերագրական հիշատակումները, Ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսներն ու մշակութային միջոցառումները:
Ամերիկյան հեղինակավոր Wall Street Journal պարբերականում Գորդոն Քրովիցը գրել է. «Թուրքիան ջանք չի խնայում իր տարածքում 100 տարի առաջ հայերի հետ կատարվածը մոռացության մատնելու համար: Դա, սակայն, անհնար է` շնորհիվ ամերիկացի մի դիվանագետի` Հենրի Մորգենթաուի: Նա շատ ավելի վաղ, քան կային սոցիալական մեդիան եւ տեխնոլոգիաները, իր գրչով եւ հեռախոսով ամերիկացիների ուշադրությունը հրավիրեց կոտորածների վրա»:
Հոդվածի հեղինակը հիշեցրել է նաեւ Հռոմի Պապի անցկացրած պատմական պատարագն ու դրան ի պատասխան Էրդողանի կոպիտ հայտարարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում