Նա արդեն 40 տարի ամուր կանգնած է բեմում:
Դրամատուրգ ու դերասան ծնողների որդին դերասանության մասին չէր էլ երազում: Մասնագիտություն ընտրելու հարցում կողմնորոշվել էր` ընդունվելու էր գյուղատնտեսական ինստիտուտ:
Բարեբախտաբար, քննությունների արդյունքում մեկ միավոր պակասեց եւ Գուժ Մանուկյանը հայտնվեց թատերական ինստիտուտում: Կինոյում առաջին դերից հետո յոթ տարի էր անցել, իսկ նոր առաջարկ դերասանը չէր ստանում: Ինչպես ինքն է ասում` Ալբերտ Մկրտչյանը նորոգեց իր սերը դեպի կինոն: Նկարահանվեց «Հին օրերի երգը» եւ բազմաթիվ այլ ֆիլմերում: Նա արդեն 40 տարի ամուր կանգնած է բեմում ու տեսախցիկների առաջ:
Մանրամասները` տեսանյութում