Ամենամեծ գումարը՝ 7 միլիոն դոլար, նշանակված է Մուստաֆա ալ Կադուլի մասին տեղեկության համար:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը 20 միլիոն դոլար պարգեւ է խոստացել «Իսլամական պետություն» խմբավորման 4 առանցքային առաջնորդների մասին տեղեկության համար:
Նրանց թվում է նաև Վրաստանի քաղաքացի Թարխան Բատիրաշվիլին: Նա ավելի վաղ սպառնում էր վերադառնալ հայրենիք եւ Ռուսաստանից վրեժ լուծել 2008-ի պատերազմի համար: Պետքարտուղարության տեղեկության մեջ նշվում է, որ Բատիրաշվիլի հայտնի է նաև Չեչեն Օմար անունով:
Ամենամեծ գումարը՝ 7 միլիոն դոլար, նշանակված է Մուստաֆա ալ Կադուլի մասին տեղեկության համար: Նա Սիրիայում ահաբեկչական գործունեություն է ծավալել 2012-ից: