Ժամկետից ավելի մնալու դեպքում կարող է դիմել անձնագրային եւ վիզաների վարչություն կացության կարգավիճակ ստանալու համար:
Օտարերկրացի քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել առանց մուտքի ռեժիմով: Եթե տվյալ երկրի համար նախատեսված է առանց մուտքի վիզայի ռեժիմ, ապա նշված պետության քաղաքացին Հայաստանում կարող է գտնվել մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր:
Նշված ժամկետից ավելի մնալու դեպքում կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն կացության կարգավիճակ ստանալու համար:
Եթե անձն առանց մուտքի վիզայի ռեժիմի պետության քաղաքացի է, մուտք է գործել Հայաստան եւ բնակվում է 180 օրից ավելի ժամկետով ու ձեռք չի բերել կացության կարգավիճակ, ապա նա ենթակա է վարչական պատասխանատվության՝ 50-ից 100 000 դրամ տույժի տեսքով:
Օրենքը չի տարածվում երկքաղաքացիների վրա: Այն մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի և այլ երկրի քաղաքացիություն, հանգիստ կարող են բնակվել Հայաստանի տարածքում` առանց կացության կարգավիճակի:
Մանրամասները՝ տեսանյութում