Պորտուգալիան «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի Լեոնոր Անդրադեն:
Պորտուգալիան «Եվրատեսիլ» երգի մրցույթում կներկայացնի Լեոնոր Անդրադեն: Նա երգելու է հոգիների կապի մասին: Աղջիկը վստահ է, որ իր երգի մոգական ուժը կօգնի, որ պրոդյուսերների նկատեն իրեն ու պայմանագրեր առաջարկեն:
Լեոնորի համար «Եվրատեսիլը» ոչ միայն մրցույթ է, այլեւ լավ հնարավորություն աշխարհին ներկայանալու:
Մասնակցության 47 տարիներից եւ ոչ մի անգամ Պորտուգալիայի ներկայացուցիչները չեն հաղթել: Պարզապես մրցույթը դարձել է իրենց երկրում ամենահեղինակավոր «Ֆեսթիվալ դե Կանչաո» մրցույթի տրամաբանական շարունակությունը: Հենց այդ մրցույթի հաղթողներն էլ շահում են եվրատեսիլյան ուղեգիր:
Մանրամասները՝ տեսանյութում