«Իսկ քանի՞ աստիճան ունի Կասկադը»,- զբոսաշրջիկների առաջին հարցն է, երբ տեսնում են համալիրը:
«Իսկ քանի՞ աստիճան ունի Կասկադը»,- զբոսաշրջիկների առաջին հարցն է, երբ տեսնում են համալիրը:
Երեւանի գլխավոր հատակագիծը եւ Կասկադն իրարից անբաժան են: Ալեքսանդր Թամանյանի նախագծում նշված էր, որ այստեղ պետք է լինի քաղաքի գլխավոր առանցքի հանդիսավոր ավարտը:
Համալիրի առջեւում վեր է խոյանում Երեւանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը: Վերեւում տեղակայված է Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիր-հուշակոթողը, որին հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել բոլոր աստիճանները:
Համալիրը կառուցված է տրավերտին սպիտակ քարից: Ըստ հեղինակների` բաց երկնքի տակ գտնվող համալիրը պետք է արվեստների սինթեզ լիներ` իր մեջ ներառելով ճարտարապետություն, գեղանկարչություն ու երաժշտություն:
Մանրամասները` տեսանյութում