Արդեն 20 տարվա փորձ ունեցող բրիտանական «Կանդուկո» ներառական պարային խումբը տարիներ առաջ Հայաստանում էր:
Արդեն 20 տարվա փորձ ունեցող բրիտանական «Կանդուկո» ներառական պարային խումբը տարիներ առաջ Հայաստանում էր: Նրանց պարգեւած տպավորություններից հետո հայ մասնագետները որոշեցին ունենալ հայաստանյան ներառական պարային խումբ:
Համագործակցությունը սկսվեց Փոքր թատրոնի հետ, չորս պարուսույց մեկնեց Միացյալ Թագավորություն՝ մեկ ամսով վերապատրաստվելու «Կանդուկո» ներառական պարային խմբում:
Մեթոդիկան սովորելուց հետո պարուսույցները դասընթացների շարք սկսեցին հայ հասարակության համար: «Մի լքիր ինձ» բեմադրության պրեմիերան անցած տարվա հոկտեմբերին էր: Այն մինչեւ օրս բեմում է եւ զարմացնում է հանդիսատեսին:
Մանրամասները՝ տեսանյութում