Ապրիլի 22-ից 24-ը Հայաստանում անցկացված բոլոր միջոցառումները ծառայել են իրենց նպատակին:
Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ոգեկոչումը չի ավարտվում ապրիլքսանչորսյան միջոցառումներով:
Լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է, որ այդ մասին են վկայում աշխարհի շատ երկրներում ապրիլի 24-ին հաջորդած միջոցառումները:
Ապրիլի 22-ից 24-ը Հայաստանում անցկացված բոլոր միջոցառումները, Վիգեն Սարգսյանի գնահատմամբ, ծառայել են իրենց նպատակին: Երեւանյան ֆորումը դարձավ կարեւոր քայլ ցեղասապանություն հանցագործության դեմ միջազգային պայքարի գործում:
Մանրամասները՝ տեսանյութում