Էնգելի խոսքով՝ քիչ երկրների է հաջողվում անցկացնել 71 տոկոս մասնակցությամբ ընտրություններ:
Ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական արժեքներին ու միջազգային չափանիշերին համապատասխան. միջազգային դիտորդ, Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Ֆրանկ էնգելի գնահատականն է Արցախի խորհրդարանական ընտրություններին:
Էնգելի խոսքով՝ քիչ երկրների է հաջողվում անցկացնել 71 տոկոս մասնակցությամբ ընտրություններ: Նա ակամա հիշեց 2013-ին անցկացված Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Ի տարբերություն արցախցիների, այդ երկրում բոլորն էլ նախապես գիտեին, թե ով է ընտրվելու:
Մեկ այլ դիտորդ Լորենցո Օչոայի կարծիքով՝ հարեւան երկրի կողմից անընդհատ գնդակոծվող այդ փոքրի հողակտորի վրա մարդիկ կարողացել են պահպանել ժողովրդավարությունը:
Մանրամասները՝ տեսանյութում