Արտիստուհու կտակի համաձայն՝ նրա աճյունը դիակիզումից հետո շաղ կտան Ռուսաստանի վրա:
Կյանքի 90-րդ տարում վախճանված բալետի հայտնի պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մայա Պլիսեցկայայի մահվան պատճառը սրտի կաթվածն է: Պլիսեցկայան 20-րդ դարի համաշխարհային բալետի լավագույն անուններից էր:
Մոտ 50 տարի նա եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի անփոփոխ պրիմա պարուհին, միայն Չայկովսկու «Կարապի լիճ» բալետում պարել է ավելի քան 800 անգամ: Պլիսեցկայայի ամենահայտնի պարային մարմնավորումներից են նաեւ «Քնած գեղեցկուհի» բալետում՝ Ավրորայի, «Քարե ծաղիկը» բալետում՝ Տիրուհու, «Կարմեն սյուիտում»՝ Կարմենի կերպարները: Արտիստուհու կտակի համաձայն՝ նրա աճյունը դիակիզումից հետո շաղ կտան Ռուսաստանի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում