Քաղաքի աֆրոամերիկացի բնակչության մի պատկառելի հատվածը բողոքի ալիք է բարձրացրել:
Արդեն տեւական ժամանակ ամերիկյան Բալթիմոր քաղաքը ոտքի է ելել: Քաղաքի աֆրոամերիկացի բնակչության մի պատկառելի հատվածը բողոքի ալիք է բարձրացրել: Պատճառը, նրանց ձեւակերպմամբ, տեղի ոստիկանության սկսած աֆրոամերիկացիների հետապնդումներն են:
Ցույցերը սկսվել են քաղաքի բնակիչ Ֆրեդի Գրեյի մահից հետո: Նա մահացել էր ձերբակալվելուց հետո: Պարզվել էր, որ կոտրված էր եղել Գրեյի ողնաշարը, ինչից հետո նա կոմայի մեջ էր ընկել, որոշ ժամանակ անց էլ մահացել:
Այս օրերին բնակչությունը հավաքված է քաղաքապետարանի մուտքի մոտ եւ պահանջում է դադարեցնել աֆրոամերիկացիները նկատմամբ սկսված արշավը:
Մանրամասները՝ տեսանյութում