Վերաբացվել է խորհրդային տարիներից չգործող Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Հայրենական Մեծ պատերազմին համեստ մասնակցությամբ աչքի ընկած Գետափ գյուղում միանգամից երկու հուշարձան է բացվել: Առաջինը նվիրված է Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյա տարեդարձի, մյուսը՝ Արցախյան հերոսամարտում հավերժացած տղաների հիշատակին:
Շիրակի մարզի այս համայնքում նաեւ վերաբացվել է խորհրդային տարիներից չգործող Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Նույն օրը Գետափի բնակիչների նախաձեռնությամբ բացվեց եւս 1 հուշարձան` ի հիշատակ Ցեղասպանության սրբադասված նահատակների: Հուշարձանը կդառնա ուխտատեղի ոչ միայն գետափցիների, այլ նաեւ տարածաշրջանի գյուղերի ու բոլոր այցելուների համար:
Մանրամասները` տեսանյութում