Երկրաշարժի հետցնցումները շարունակվում են: Վերջինը եղել է 5.5 մագնիտուտ հզորության:
Նեպալի իշխանությունները հայտարարել են, որ փլատակների տակից ողջ մարդ գտնելու հավանականությունը նվազել է: Որոնողական աշխատանքներին մասնակցում են աշխարհի 20 երկրից ժամանած փրկարարների խմբեր։
Ապրիլի 30-ից սկսած ողջ մնացած մարդ չի հաջողվել գտնել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը կազմել է 6 621, վիրավորներինը՝ 14 023-ի։ Ավելի քան 100 մարդ էլ զոհվել է հարևան Հնդկաստանում եւ Չինաստանում։ Նեպալի բնակչության 10 տոկոսը կամ ավելի քան 2 մլն 800 հազար մարդ ավերիչ երկրաշարժից հետո ապրում է վրաններում ու այլ ժամանակավոր կացարաններում։ Երկրաշարժի հետցնցումները շարունակվում են: Վերջինը եղել է 5.5 մագնիտուտ հզորության: Նոր ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ չկան: