Գերմանիան միանում է Հայոց Ցեղասպանության ընդունման եւ դատապարտման հարցում Հայաստանի ջանքերին:
Գերմանիան միանում է Հայոց Ցեղասպանության ընդունման եւ դատապարտման հարցում Հայաստանի ջանքերին եւ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային պայքարին: Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել են Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում: Հիշատակի արարողությունը սկսվել է
Օլդենբուրգի քաղաքապետ
Այլերս Դոֆլերի հայտարարությամբ:
«Հարյուր տարի առաջ տեղի ունեցած դեպքերը վերլուծելուց հետո կարող եմ ասել, որ մեզ համար չափազանց կարեւոր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Աշխարհն այս հարցում պետք է միակամ լինի, անհրաժեշտ է միասին սգալ ու պահանջատեր լինել: Եկող սերունդները պետք է իմանան ճշմարտությունը»,-ասել է քաղաքապետը:
Օլդեբուրգի մշակութային կենտրոնում Հայաստանին նվիրված երկօրյա միջոցառմանը ցուցադրվեցին նաեւ գերմանահայ նկարիչ, միջոցառման նախաձեռնողներից Սուրեն Չանգլյանի ստեղծագործությունները:
Մանրամասները` տեսանյութում