Մայիսի 5-ին Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:
Մայիսի 5-ին Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Բանաձեւը, որը ներկայացրել է Քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը, Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները «ցեղասպանություն» է որակում: Կուսակցությունը ձգտում է, որ Լյուքսեմբուրգը հետեւի Ֆրանսիայի եւ Եվրոպայի խորհրդարանների օրինակին` ճանաչելով Հայոց Ցեղասպանությունը:
Մանիսեսն էլ դարձավ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած Իսպանիայի 8-րդ քաղաքը: Դրանցից 5-ը գտնվում են Վալենսիայի մարզում, որտեղ ակտիվ գործում է «Արարատ» հայկական միությունը: Այժմ լոբբիստների ջանքերն ուղղվել են Բիլբաո և Մերիդա քաղաքներում եւս հաջողություններ արձանագրելուն:
Մանրամասները՝ տեսանյութում